Երեկ՝ փետրվարի 5-ին երեկոյան մարտական դիրքերում ծանր վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Աղաևը, հաղորդում են արբեջանական լրատվական կայքերը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ չնայած զինծառայողին ժամանակին ցուցաբերված բուժօգնությանը՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել: