1931 թ. ծնված Արամայիս Կ.-ն օրերս ներկայացել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց առանձնատանը կից կառուցված թոնրատան քանդված պատի փլատակների միջից:
Տղամարդը նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: