Հայտնի է դարձել երևանյան բնակարաններից մեկում նռնակ պայթեցրած տղամարդու ինքնությունը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, եւ հնարավոր է, սպանություն է կատարվել:
Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 46-ամյա Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն եւ 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 52-ամյա Մելիք Գալստյանը: