ԲՀԿ-ն ակտիվորեն քննադատում է ՀՀ վարչապետին ու կառավարությանը, միշտ բերելով հստակ փաստարկներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նա դեմ է այն կարծիքին, թե ԲՀԿ-ն խուսափում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված անմիջական քննադատությունից: «Բոլորովին այդպես չէ: Մենք բազմիցս քննադատել ենք իշխանություններին և շարունակելու ենք դա»,-հայտարարել է Մելքումյանը: