Աղջիկները կարող են ամուսնանալ 9 տարեկանից, և «անմեղ աղջիկների» մեծ մասն ամուսնացած կլինի մինչև 16 կամ 17 տարեկանը: Այս մասին նշված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կին աջակիցների հրապարակած ուղեցույցում, գրում է The Washington Post-ը:

«Իսլամական պետության կանայք. մանիֆեստ և օրինակների ուսումնասիրություն» կոչվող փաստաթուղթը, որը նոր հայացք է առաջարկում «Իսլամական պետությունում» կանանց կյանքի վերաբերյալ, փորձում է հստակեցնել կանանց դերը:

Արաբերենով գրված մանիֆեստն անցած ամիս համացանցում է տեղադրել Al-Khanssaa ջոկատը՝ «Իսլամական պետության» միայն կանանցից բաղկացած ճյուղը:
Փաստաթղթի համաձայն՝ աղջիկները պետք է կրթություն ստանան 7-ից 15 տարեկանում, այն էլ` կրոնի շեշտադրմամբ:

Նրանք պետք է լավ մայր, խոհարար լինեն:  Ուղեցույցում բազմիցս քննադատվում է կանանց դերի վերաբերյալ Արևմուտքում ընդունված մոդելը: