ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Դավիթ Բալայանին նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»: