Բրազիլացի Պելեն կայցելի Հասարակածային Գվինեա, որտեղ ներկա կգտնվի Աֆրիկայի Գավաթի եզրափակիչ խաղին: Մայրցամաքի չեմպիոնության համար խաղում կմրցեն Կոտ դ՛Իվուարի եւ Գանայի հավաքականները: Հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

«Միշտ էլ հաճելի է այցելել Աֆրիկա: Այդ մայրցամաքն ունի բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ»,- թվիթերյան էջում գրել է նախկին ֆուտբոլիստը: