Փետրվարի 9-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում «Ալֆա Ռոմեո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ծաղկաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հրշեջ-փրկարարները «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «Ալֆա Ռոմեո» մակնիշի 34 AM 068 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):


