«Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի մասին սեփական աղավաղված պատկերացումները»,- իր Twitter-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայանը՝ Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի արդյունքների ամփոփմամբ: 

Տիգրան Բալայանը նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հավատարիմ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքից՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Մեկ այլ գրառման մեջ Բալայանը նկատում է, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման 3 սկզբունքները, որոնք առաջարկել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: