Փետրվարի 8-ին, ժամը 12.15-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղյուսի փողոցի թիվ 97 տանը: Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է 1963 թ. ծնված Սեդրակ Խաչատրյանի դիակը` այրված վիճակում:
Հրդեհը մարվել է ժամը 12.47-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով այրվել է տան 20 քմ մակերեսը, տանիքն ամբողջությամբ և գույքի մի մասը: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:


