«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ «Աէրոֆլոտի» կողմից իրականացվող Մոսկվա-Երևան թիվ SU 1866 չվերթի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ արդեն ուղևորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղևորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն:
Ուղևորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, և իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղևորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: