Պակիստանում գենդերային ֆունկցիաները հստակ ընդգծված են և հենց այս պատճառով այստեղ տրանսգենդերների կյանքը, մեղմ ասած, դժվար է: Միակ ոլորտը, որտեղ հասարակությունը պատրաստ է նրանց հանդուրժել՝ զվարճանքների ինդուստրիան է: Կնոջ նմանությամբ հագնված տղամարդկանց որպես պարուհի հաճույքով հրավիրում են հարսանեկան արարողությունների և այլ միջոցառումների:
Իսկ սա մեծ եկամուտներ է ապահովում: Ցերեկը տղամարդկանց մի մասը կատարում է սովորական աշխատանք, իսկ գիշերը նրանք վերածվում են պարի թագուհիների: