«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջերս կենտրոնի ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել։ Մի տղամարդ որոշել է ցած նետվել հաղթանակ կամրջից, սակայն ողբերգական սկիզբ ունեցող պատմությունն ավարտվել է զավեշտով։ «Ինքնասպանվողի» հարևանը զանգահարել է «կենտրոն» և ասել, որ իր հարևանը մեծ պարտքեր ունի, չի կարողանում վճարել և գնում է կամրջից «քցվելու»։
Ոստիկանները ճիշտ ժամանակին տեղ են հասել և փրկել քաղաքացուն։ Փրկվածը հաջորդ օրը գնացել է «Կենտրոն» ոստիկանություն և ամենայն լրջությամբ հարցրել ոստիկաններին. «Բա պատրքերիս մոմենտով ի՞նչ եք անելու»» ։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: