«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, անդրադառնալով ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի կողմից թույլ տրված չարաշահումներին, կարծիք հայտնեց, որ ընկերությունը ցուցաբերել է մաքսիմալ օժանդակություն գործի բացահայտման համար, ինչպես նաև մշտապես կապի մեջ են եղել բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ:
Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլից Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն 4 տարի ղեկավարելով այս ընկերությունը՝ 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Արդյունքում՝ մեկ տարին անց՝ հուլիսի 10-ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 6 մլն դոլարի յուրացման մասով:
- Պարո՛ն Պյատախին, ի՞նչ կասեք Ձեր կողմից ներկայումս ղեկավարվող ընկերության նախկին տնօրենի յուրացումների և փախուստի մասին:
- Ես չեմ կարող ասել, թե որտեղ է գտնվում Իգոր Կլիմկոն, որովհետև, երևի թե, համապատասխան մարմինները պետք է իմանան, բայց կարդում եմ տեղեկությունները, որոնք զետեղված են մամուլում: Ինչպես նաև կարդում եմ Իգոր կլիմկոյի պատասխանները: Ուզում եմ խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: