1929 թվականին այս օրն է ծնվել հայ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանը: Նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզչի, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի (1967) կոչումներին:
Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն է։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը (1956)։