Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Թուրքիա, որտեղ պետք է բուժզննում անցնի ղազախական «Ակտոբե» թիմում, տեղեկացնում է NEWS.am Sport-ը:
հայաստանի հավաքականի պաշտպանը փետրվարի 1-ին թիմի կազմում պետք է մասնակցի ընկերական հանդիպման: Փետրվարի 2-ին Ռոբերտ Արզումանյանը կմեկնի Ֆրանսիա, որտեղ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Այդ ընթացքում ղազախական թիմը կբանակցի «Յագելոնիայի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա Ֆրանսիայից վերադառնալուց հետո Արզումանյանը կկնքի պայմանագիր: Հիշեցնենք, որ Արզումանյանը հունվարին լքեց Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիան»:
Ավելացնենք, որ «Ակտոբեն» անցած մրցաշրջանում երրորդ տեղն է զբաղեցրել ազգային առաջնությունում: