Այսօր «նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկի հանդիպման արդյունքում ընդունել են համաձայնագիր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը փաստաթուղթը կազմված է 4 էջից:

Հռչակագրում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: 

Հռչակագրի արդյունքով որոշվել է նաև Մինսկում փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: «Իմ կարծիքով՝ պայմանավորվել ենք շատ բաների մասին: Առաջինը՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը: