Մոսկվայի բորսայում սակարկությունների ընթացքում ռուբլին կրկին ամրապնդել է իր դիրքերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, որ Մինսկում հաջողվել է պայմանավորվել կարևորի մասին, հաշված րոպեների ընթացքում դոլարն ու եվրոն շուրջ 1 ռուբլի էժանացել են:
Դոլարի փոխարժեքը կազմել է 64.737 ռուբլի, եվրոյինը՝ 73.435 ռուբլի:


