Հարավային Կալիֆորնիայից երեք կին մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունից ներգաղթյալներին անօրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ անցկացնելու համար, հաղորդում է The Associated Press-ը:
40 տարեկան Մերի Ավետիսյանը, 42-ամյա Վարդուհի Ավագյանը և 57-ամյա Մարիա Յանակոպուլուսը խոստովանել են, որ ներգրավված են եղել միջազգային մաքսանենգության կազմակերպման գործում:
Նրանք ճանաչել են իրենց մեղքը Հայաստանի քաղաքացիներին, որոնք չեն ունեցել Միացյալ Նահանգներում լինելու իրավունք, Ռուսաստանով և Մեքսիկայով ԱՄՆ բերելու համար:
Հայ ներգաղթյալները տուգանվել են մինչև 18.000 դոլարով: Կանայք, որոնք երեքն էլ Գլենդեյլից են, դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման և 250 000 դոլար տուգանքի:
3 կին մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քաղաքացիներին ապօրինի ճանապարհով ԱՄՆ սահմանն անցկացնելու համար


