Փետրվարի 14-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հայոց օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները երրորդ հանրային լողափի տարածքում (ռեստորանին հարակից) արգելափակումից դուրս են բերել «Միտցուբիշի» մակնիշի 18 US 311 պ/հ (վարորդ` Վ. Հ.) ավտոմեքենան:


