« Վերջին շրջանում Ամերիկայում 22 որդեգրված ռուս երեխաներ են մահացել: Այդ փաստերի հիման վրա մենք քրեական մի քանի գործ ենք հարուցել»,- նշել է Ռուսաստանի հետախուզական ծառայության պետ Ալեքսանդր Բաստիրկինը:
Վերջին ամենասկանդալային դեպքը տեղի էր ունեցել 6-ամյա մի տղայի հետ, որին բռնաբարել էր ամերիկացի «հայրը»: Այս վերջին դեպքի առիթով Ռուսաստանը դիմել է Ինտերպոլին՝ մանկապիղծին բռնելու համար:
vz.ru-ն տեղեկացնում է, որ Վլադիմիր Պուտինն անցյալ տարի դեկտեմբերի 28-ին օրենք է ստորագրել «Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրավունքների և ազատության ոտնձգության մասին»: Օրենքը ստացել է «Դիմա Յակովլենայի օրենք» անվանումը: Այդ փատաթուղթն անվանվել է 2-ամյա մի տղայի հիշատակին, ով մահացել էր այն բանից հետո, երբ նրան որդեգրած ամերիկացին փակել էր նրան մեքենայի մեջ: