«Ժամանակ» թերթը գրում է.

««Երբ ուսումնասիրությունները կավարտվեն, կքննարկվեն, այդ ժամանակ էլ այդ մասին կխոսենք»,- երեկ ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Աժ նիստերից բացակայելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում արդեն ավարտվել են ուսումնասիրությունները, և այս շաբաթվա ընթացքում Աժ նախագահը համապատասխան արձանագրություն կներկայացնի ԿԸՀ: Մեզ հասած լուրերով՝ առաջիկայում, բացի ԲՀԿ առաջնորդից, կեսից ավելի բացակայությունների հիմնավորմամբ մանդատից զրկվելու են ևս 4 ԲՀԿ-ական պատգամավորներ: Ըստ տեղեկությունների՝ մանդատից գրկվելու է նաև Կարապետ Գուլոյանը, որը Ծառուկյանի խնամին է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: