«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուդզինսկին շուտով պաշտոնաթող է արվելու:
Այս մասին երեկ տեղեկացնում է Armtimes.com-ը հղում անելով է «ԱրմԻնֆո»-ի լավատեղյակ աղբյուրներին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ պաշտոնաթող է արվել զորամասի հոգեբանը, որը Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինծառայող Վալերի Պերմյակովի ծառայության ընթացքում պատասխանատու էր զինվորների բարոյահոգեբանական վիճակի համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: