Էբոլա վիրուսով վարակվածների թիվը փետրվարի 13-ից ի վեր ավելացել է 183-ով, իսկ մահացածների թիվը հասել է 100-ի։ Այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները, հայտնում է segodnya.ua-ն։

Համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում մահացել է 9.353 մարդ, վարակվել է 23.182-ը։

Լիբերիայում զոհերի թիվը հասել է 3.900-ի, վարակվածներինը՝ 9.007-ի։ Սիերա Լեոնեում մահացել է 3.401 մարդ, սակայն վարակվածներն ավելի շատ են, քան մեկ այլ երկրում՝ 11.074 մարդ։

Գվինեայում էապես քիչ է, քան այլ պետություններում՝ 3.101 և 2052 վարակված և մահացած մարդ` համապատասխանաբար։

Վարակվելու դեպքեր գրանցվել են նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։