Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառույանը իր բացակայությունների մասով ԱԺ-ին լրացուցիչ պարզաբանում չի ներկայացրել:

Այսօր՝ ժամը 16:00-ին, ավարտվել է ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Արդյոք Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է լրացուցիչ պարզաբանումներ հարցով դիմեցինք ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին, ով փոխանցեց հետեւյալը. «Ժամը 16.00-ի դրությամբ Գագիկ Ծառուկյանից ԱԺ-ն ձեր նշած հարցով պատասխան չի ստացել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաև Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։