Հարգելի լրագրողներ

Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները, տեղեկացնում ենք.

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ

1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր: