Ամենայն Հայոց նախարարին՝ Աշոտյանին
Նախ շնորհակալ կլինեմ, որ նամակիս պատասխանեք:
Երկրորդ, ես անկուսակցան եմ և ոչ մի կողմնորոշում կամ ատելություն չունեմ որևե մի կուսակցության հանդեպ և ոչ էլ կողմ եմ նման բաների:
Բայց ինձ Ձեզ դիմելուս նպատակը մեկն է: Օրեր առաջ տվեցիք բոցաշունչ հարցազրույց, որն անկեղծ ասած ինձ համար որոշ մտահոգություններ առաջացրեց, բայց դրա մասին չէ որ պետք է ասեմ, այլ պարզապես ուզում եմ , որ նման եռանդով, որ ներկայացնում էիք ձեր կարծիքը մի փոքր էլ եռանդից ներդնեք ձեր գործին և մասնավորապես մեր դպրոցի վրա:
Դպրոց որը վաղուց քանդվելու ծրագրի տակ էր, որը չգիտես ինչու վերակենդանացավ կիսատ պատերով, և հետո ստիպողաբար դարձավ տարրականներից մինչև ավագ դասարան պահող դպրոց:
Դպրոցը մի քանի մասնաշենքից միայն կանգուն մնացած երկուսից մեկի մեջ է հավաքել մեծ թվով երեխաների , այն էլ փլատակ կարելի է համարել/առաջին շրջանավարտը տվել է մոտ հիսուն տարի առաջ /:
Չունի ոչ սպորտային դահլիճ, ոչ սպորտային հրապարակ, ոչ մի զարգացման հեռանկար ունեցող տարածք կամ հնարավորություն: Անգամ բուֆետ չկա ...
Շատ բան չեմ ուզում գրել, բայց առաջարկում եմ ջանքերդ նպատակին ծառայեցնեք և քննության տակ առնեք թե ինչու՞ է այդ ամենը այս օրին ինչպես որ ներկայացրեցի: Եկեք և միասին շրջայց անենք :
Ես, որպես ծնող, խոր մտահոգություն ունեմ, որ մենք Հայաստանում ունենք նման դպրոց: Իմ տղաները գնում, են շուտով կգնա նաև երորդ տղաս:
Հ.Գ. Դպրոցը չորս տարի առաջ ուներ մոտ հիսուն աշակերտ, այսօր ունի մոտ չորս հարյուրը. Տենդենցը ամեն տարի աճում է: Հիմա մի քանի նկար որպեսզի պատկերացնեք իմ ասածը հիմնավոր կերպով: Վարդգես Պետրոսյայանի անվան հիմնական դպրոց:
Շնորհակալություն.
Հովհաննես Յորդանյան՝ ֆեյսբուք


