«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու և մանդատը վայր դնելու մասին տեղեկությունը որակեց որպես սուտ:

«Սուտ է, սուտ: Իհարկե, սա իր պատասխանի տիրույթում է, բայց ես վստահաբար պատասխանում եմ»,- բացականչեց նա:

Իսկ հարցին, թե Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանո՞ւմ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»։

Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից և ԲՀԿ-ի կողմից փետրվարի 20-ին նախատեսվող հանրահավաքը չեղյալ հայտարարելուց հետո շրջանառվում էին լուրեր, թե Ծառուկյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից: