ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Ըստ տեղեկանքի՝ ամենաշատ դրամական միջոցներ ունի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 մլրդ 214 մլն 600 000 դրամ (269,000,000 դրամ, 1,970,000 դոլար)։ Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը շատ ավելին է հայտարարագրել, քան ամուսինը՝ շուրջ 1, 5 մլրդ դրամ (180 մլն դրամ, 2 մլն 745 000 դոլար)։

Հաջորդ հարուստ նախարարը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է, ով ներկայացրած տեղեկանքի համաձայն ունի 810, 600, 425 դրամ, 300,000 ռուբլի, 776,000 դոլար, ընդհանուր առմամբ դրամով կազմում է՝ 1 մլրդ 184 մլն դրամ։ Նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, ըստ 2013թ-ի հայտարարագրի՝ ունի 300, 630, 945 դրամ։

Հարուստ նախարարների երրորդ հորիզոնականում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է, ով 2014թ-ի համար հայտարարագիր չի ներկայացրել, բայց ըստ 2013թ-ի հայտարարագրի՝ ունի 92,000.00 դոլար, 535,408,000 դրամ, որը դրամով կազմում է շուրջ 580 մլն դրամ։ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, հայտարարագրել է շուրջ 33 մլն 700 000 դրամ։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր հայտարարագրած դրամական միջոցներով չորրորդ հորիզոնականում է, ով պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է՝ շուրջ 359 մլն դրամ։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ըստ ներկայացված տեղեկանքի, ունի 81,200 դոլար, 75,120 եվրո, 174,950,385 դրամ, որը դրամով ընդհանուր կազմում է՝ 254 մլն դրամ։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ ըստ տեղեկանքի՝ ունի շուրջ 51 մլն դրամ՝ 26,881 դոլար, 21,827.00 եվրո, 26,736,000 դրամ։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարագրել է 14 մլն դրամ և 48,000 դոլար, ընդհանուր 37 մլն դրամ։

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 49,800 եվրո և 140,000 դոլար, որը դրամով կազմում է՝ շուրջ 35 մլն դրամ։

Ըստ տեղեկանքի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի 2014 թ-ին հայտարարագրել է 30,000,000 դրամ։

Ըստ հայտարարագրված դրամական միջոցների՝ 10-րդ հորիզոնականում է Էներգետիկայի և բնական պաշարների Երվանդ Զախարյանը, ով պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 29 մլն 800,000 դրամ։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարագրել է 25,000,000 դրամ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարագրել է 550,000 դրամ, 37,000 եվրո, 1,200 դոլար։ Դրամային հաշվարկով նա ունի շուրջ 22 մլն դրամ։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2014-ի համար հայտարարագիր չի ներկայացրել, իսկ ըստ 2013թ-ի տեղեկանքի՝ նա հայտարարագրել է 18,000,000 դրամ։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարագրել է 16,000,000 դրամ։

Նույնքան էլ հայտարարագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ 6,500,000 դրամ, 20,000 դոլար։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարագրել է 5,000,000 դրամ, 14,000.00 դոլար, միասին 11 մլն դրամ։

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11,5 մլն դրամ՝ 7,000,000 դրամ, 6,000 դոլար և 3,500 եվրո։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ։

Նախարարներից ամենից քիչ գումար հայտարարագրել է ՀՀ փոխվարչապետ,միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 1,900,000 դրամ։