«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ-ական շրջանակներում երեկ բացահայտ քննարկումներ են սկսվել թե ո՞վ պետք է լինի ԲՀԿ ապագա նախագահը:

ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանի համար անընդունելի է Վ. Օսկանյանի և Ն. Զոհրաբյանի տարբերակը: Խոսվում է, որ այդ պաշտոնում կարող է հայտնվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Վերջինս, սակայն, այս պահին ԲՀԿ անդամ էլ չէ և հանդիսանում է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահը: ԲՀԿ նախագահի թեկնածու է համարվում նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: