«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ի նշանավոր նիստում ուշագրավ ելույթ է ունեցել նաև նախապես մի քանի բաժակ խմած Մանվել Բադեյանը՝ «Եվրոստան ույուտի» տերը: Նա, ողջունելով Սերժ Սարգսյանի ջախջախիչ ելույթը, որոշել է տեսակետ հայտնել և ասել է. այո, պետք է ֆեոդալներին հեռացնել քաղաքական դաշտից, բայց պետք է սկսել մեր ֆեոդալներից: Այս միտքը բոլորովին դուր չի եկել ՀՀԿ-ական «ֆեոդալներին», որոնք ետևից սպառնալից ռեպլիկներ են նետել Բադեյանի կողմն ու պահանջել. «Անուններ տուր»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: