ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկոն կանցկացնի գրքեր նվիրելով եւ ստանալով։ Այս մասին փետրվարի 19-ին Կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտարարել է նախարարը եւ ցույց տվել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանից նվեր ստացած 3 գրքերը։ Նշենք, որ դրանցից մեկը գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսեի աշխատությունն էր։
«Ֆեյսբուքում գիրք նվեր ստանալու արդեն մի քանի տասնյակ առաջարկ եմ ստացել։ Հաճույքով դրանք կընդունեմ։ Այսօր երեկոյան ես նվիրողներին կհրավիրեմ մեկ բաժակ սուրճի եւ այդ հաճելի մթնոլորտում կշփվեմ նրանց հետ»,- ասել է Աշոտյանը։