Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեցին», փետրվարի 18-ին Ռուսաստանում ձերբակակել են հայերից ու ադրբեջանցիներից բաղկացած ավազակախմբի անդամների: Նշվում է, որ հետախույզները վաղուց հետևում էին ավազակախմբին, որը զբաղվում էր փող տեղափոխողների վրա հարձակումներով:

Ոստիկանության՝ ավազակախմբում եղած աղբյուրից հայտնի է դարձել, որ խմբավորումը հերթական հարձակումն է նախապատրաստում: Ոստիկանները կապվել են պոտենցիալ զոհի հետ ու առաջարկել կոշիկի վաճառքով զբաղվող գործարարին համագործակցել:

Ավազակախմբի անդամները ձերբակալվել են, երբ փորձել են գործարարից 9 միլիոն 800 հազար ռուբլի առևանգել:

Ձերբակալության ժամանակ չարագործներն ակտիվ զինված դիմադրություն են ցուցաբերել՝ մի քանի անգամ կրակելով ոստիկանության ուղղությամբ: Ոստիկանները պատասխան կրակ են բացել, մեկ մարդ վիրավորվել է, «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնել են Մոսկվայի ոստիկանության բաժանմունքի ներկայացուցիչ Սվետլանա Կոկոտովան: