Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ:
Խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն է, իսկ կազմում ընդգրկված կլինեն հետևյալ անձինք` Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Արդարադատության նախարար Հովահաննես Մանուկյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ: