«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրեցիներն այսօր ոչ այնքան հետաքրքրված են փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարվելով, որքան փետրվարի 23-ի միջոցառումներով: Այդ օրը, ինչպես հայտնի է, սովետական, այժմ՝ ռուսական բանակի օրն է, և Գյումրիում ռազմակայանը միշտ ճոխ արարողություններ է իրականացնում:

Այս անգամ, կարծես թե, տոնը չի ստացվելու, քանի որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության շուրջ համախմբված ակտիվիստները որոշել են հարամ անել այդ օրը: Լավագույնը, ինչ կարող է այդ օրվա կապակցությամբ կազմակերպել ռազմաբազայի հրամկազմը, ռուսակսւն եկեղեցում Ավետիսյանների ընտանիքի համար հոգեհանգիստ պատվիրելն է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: