Թուրքիայի նախագահի դստեր՝ Սումեյա Էրդողանի հանդեպ մահափորձ է իրականացվել, գրում է թուրքական թերթը՝ հղում կատարելով երկրի հետախուզությունում սեփական իրազեկ աղբյուրներին:
Նշվում է, որ մահափորձը նախատեսվում էր իրականացնել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք պետք է կայանան հունիսի 7-ին: Ավելի վաղ հայտնվում էր, որ Սումեյա Էրդողանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինչպես գրում է թերթը, Թուրքիայի նախագահի դստեր հանդեպ մահափորձը ծրագրավորված է եղել այժմ ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման կողմից: