Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 47-ամյա Հասան Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 27-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու համար: