Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 21-ին, առավելապես` արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Սյունիքում՝ զգալի:
22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին էապես չի փոխվի, 22-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝ Փետրվարի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


