Գողության մեջ մեղադրվող Եկատիրինբուրգի բնակիչը զարմացրել է դատական կատարածուներին՝ փորձելով թաքնվել նրանցից: Երկրից չբացակայելու պայմանով ազատ արձակված տղամարդը չի ներկայացել դատարան: Նրա մոր բնակարան ժամանած ոստիկանները սկզբում չեն գտել նրան, սակայն արձանագրություն կազմելու ժամանակ նրանցից մեկը նկատել է ինչպես է սառնարանից ձեռք երևում: