Այսօր ԱԺ-ում լրագրողներն ամբողջ ընթացքում փորձում էին մոտենալ Գալուստ Սահակյանին և ներքաղաքական հարցեր ուղղել, որն էլ զայրացրեց ԱԺ նախագահին:

«Ես հիմա կկանչեմ անվտանգության աշխատակիցներին, և ձեզ կհեռացնեն այստեղից: : Ձեր գործը լուսաբանելն է, բայց դուք ոչ թե լուսաբանում եք, այլ մրոտում: Մի՛ մոռացեք, թե ինչի համար եք դուք այստեղ եկել։ Կանգնե՛ք ձեր տեղը և ձեր գործով զբաղվեք»,-հայտարարեց նա: