Այսօր Հայաստանի անվանի ըմբիշներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մայրցամաքի առաջնությունում օլիմպիական բրոնզե մեդալակակիր 21-ամյա Ալեքսանյանը եզրափակիչում հաղթել է 32-ամյա բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին։ Ալեքսանյանը վստահորեն հաղթել է 6։0 (3։0, 3։0) հաշվով։

Մինչ այդ, Ալեքսանյանն առավելության էր հասել շվեդ Կարլ Ֆրեդերիկ Շտեֆան Շոնի, վրացի Սոսո Ջաբիձեի, թուրք Ջենք Իլդեմի, ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ։

sportarmenia.com