ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում տղամարդն ընկել է գնացքի տակ, երբ իր ընկերուհու հետ սելֆի էր անում երկաթգծի վրա, հաղորդում է CBS Seattle-ը:
Շրջանի շերիֆի տեղակալի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 21-ի առավոտյան: Աղջիկը չի տուժել: Ոստիկանությունը մահացածի անունը կհայտնի այն բանից հետո, երբ դեպքի մասին կտեղեկացնի նրա հարազատներին, հաղորդում է Lenta-ն:
Միջադեպից հետո երկաթուղու այդ հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այս պահին իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի մանրամասները:
Ավելի վաղ Հնդկաստանում քոլեջի երեք ուսանողներ էին մահացել՝ փորձելով սելֆի անել մոտեցող գնացքի ֆոնին: