«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի թիվ 31 համարում «Կողմնակի եկամուտներ» վերտառությամբ նյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշել է, թե ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում։
Պարզաբանում ենք, որ տվյալ անուն-ազգանունով պաշտոնյա ՀՀ քննչական կոմիտեի համակարգում չի աշխատում։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ամբողջական անվանումն է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որի ղեկավարը Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով տեղակալ չունի։