Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:

YerevanNews.am-ին հայտնի է դարձել, որ 14-ամյա պատանուն ընտանիքի անդամները հայտնաբերել են տանը կից անասնագոմում պարանով կախված վիճակում: Նա սովորում էր 10-րդ դասարանում:

Ըստ նախնական տեղեկությունների, պատանին նույն օրը ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են:

YerevanNews.am-ին այս տեղեկությունը հաստատել է Խանջյան գյուղի գյուղապետը՝ հավելելով, որ աշխուժ և ուրախ երեխա էր և պատճառները դեռևս պարզ չեն: