Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերին, երբ ծեծի էին ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամները:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այժմ այս դեպքերի մեղավորներին պատժելու առումով ոչինչ չի արվել:

Պատգամավորը հայտարարեց, որ Ղարաբաղում բարձրացրել է մեղավորներին պատժելու և պաշտոնանկ անելու հարցը: «Բերձորի միջադեպը կարող է լինել ԼՂՀ հեղինակությունը քայքայող գործոն», – ընդգծեց Փաշինյանը: