Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել երկրի կենտրոնական մասում գտնվող Մալաթիա նահանգում:
Այս մասին հայտնում է Reuters կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ծառայությունների աղբյուրներին: Փրկարարները հայտնաբերել են երկու մեքենաների բեկորներն ու օդաչուներից մեկի դին:
Տարվում են նաև 3 օդաչուների որոնողական աշխատանքները: Վթարը գրանցվել է ուսումնական թռիչքի ժամանակ: