Թուրքական թերթերից մեկը գրում է, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլի վրա մարտի 2-ին մի բաժակ նռան հյութ է լցրել ֆրանսիահայ ցուցարարներից մեկը:
Ցուցարարը հյութը լցրել է Աքիլի վրա «Աշխարհիկությունը Թուրքիայում ու Ֆրանսիայում» թեմայի շուրջ Փարիզի Դեկարտ համալսարանում նրա ելույթի ժամանակ: Ֆրանսահայ ցուցարարը անմիջապես հեռացվել է անվտանգության աշխատակիցների կողմից: