ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր կայացած նիստի ընթացքում վավերացրել է համաձայնագիրը, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 30 օրվա ընթացքում առանց գրանցման մնալ Ռուսաստանի տարածքում, հայտնում է Интерфакс-ը։
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսների և Ռուսաստանի տարածքում հայերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։
Համաձայնագիրը երկու պետությունների քաղաքացիների համար նախատեսում է իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից ազատում։
Նույն օրենքն այժմ գործում է Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար։
Հայաստանի քաղաքացիներին կթույլատրվի 30 օր առանց գրանցվելու գտնվել ՌԴ-ի տարածքում
