Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններն ԱՄՆ-ում գագաթնակետին կհասնեն մայիսի 7-9-ին Վաշինգտոնում կայանալիք միջոցառումներով: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:
Հայ-ամերիկյան բոլոր եկեղեցիները, հայրենակցական եւ բարեգործական կազմակերպությունները, քաղաքական խմբերը միավորվելու են, որպեսզի միասնաբար դիմեն ամերիկյան ժողովրդին եւ ամբողջ աշխարհին:
ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդն ու Կաթոլիկ եպիսկոպոսների Խորհուրդն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին հրավիրել են մասնակցել Վաշինգտոնի Մայր տաճարում տրվելիք էկումենիկ պատարագին:
Հատուկ ծիսակարգին մասնակցելու են Ամենայն Հայոց Գարեգին II եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսները: Վաշինգտոնում եռօրյա արարողությունն անցկացվելու է երկու կաթողիկոսների հովանու ներքո: