Հայտնի է դարձել «Ջիհադիստ Ջոն» մականվամբ հայտնի իսլամիստի իրական անունը, որը գրեթե միշտ առկա է իսլամիստների կողմից պատանդներին մահապատժի ենթարկելու նկարահանած տեսարաններում: Ինչպես հայտնում է BBC-ն՝ բրիտանական հետախուզական ծառայությունները հաղորդում են, որ այս մարդու իրական անունն է Մուհամեդ Էմբազի:
Նա բրիտանիայի քաղաքացի է և ապրել է Լոնդոնի արևելյան հատվածում: Բրիտանական հատուկ ծառայությունները նրա վրա ունեն պատրաստած դոսյե, սակայն դեռևս չեն բացահայտել այս տեղեկությունները հասկանալի պատճառներով: Բրիտանիայի իշխանությունները այս տեղեկությունները մինչ այժմ չեն հերքել և չեն հաստատել:
Էմբազին այս տեսանյութերում առաջին անգամ նկատվել է դեռ նախորդ տարվա օգոստոս ամսից, երբ մասնակցություն էր ունենում բրիտանացի Ջեյմս Ֆոուլիի սպանության մեջ: Ավելի ուշ նրան նկատեցին նաև այլ պատանդների սպանության տեսանյութերում: